National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
15.05.2023
Ջրային պարեկային ծառայության ստեղծման օրենքի նախագիծը քննարկվել է գլխադասային հանձնաժողովում
1 / 6

Օրենսդրական փաթեթով անհրաժեշտ օրենսդրական նախադրյալներ են ստեղծվում Գեղարքունիքի մարզի պարեկային ծառայության կազմում ջրային մասնագիտացված ստորաբաժանում ունենալու համար, որը կկարողանա Սեւանա լճի մակերեւույթին անմիջապես եւ դրա առափնյա հատվածում իրականացնել նոր, ավելի բարձր պատրաստվածություն ունեցող ծառայություն. ասել է   ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ««Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ ««Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ: Օրենսդրական փաթեթը քննարկվել է մայիսի 15-ին ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

Օրենքի նախագծով ամրագրվում են լողամիջոցների շահագործման ներկայացվող օրենսդրական պահանջների նկատմամբ հսկողություն իրականացնելու ոստիկանության իրավունքները: Նախարարի տեղակալը նշել է, որ հսկողությունն իրականացնելիս պետք է լինի հանցագործության կամ վարչական իրավախախտման կանխման կամ բացահայտման նպատակ, կամ ոստիկանությունը կկարողանա այդ իրավունքներն իրացնել վարչական իրավախախտում կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում: Կարգավորումներով ոստիկանության ներկայացուցիչը կարող է նաեւ սթափության վիճակի զննություն իրականացնել, մեկուսացնել ոչ սթափ վիճակում լողամիջոցը վարող անձին, ստուգել հրդեհային անվտանգության կանոնները չպահպանելու համար, ինչպես նաեւ  տիրապետողի կամ քաղաքացիների ներկայությամբ զննել լողամիջոցը:

Արփինե Սարգսյանը տեղեկացրել է, որ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում գործածվող «ջրային լողամիջոց» հասկացությունը  փոխարինվել է «լողամիջոց» հասկացությամբ: Նախարարի տեղակալը հավելել է, որ անհրաժեշտ է նաեւ կատարելագործել ենթաօրենսդրական դաշտը` պարեկային ծառայողներին գործուն մեխանիզմներ ապահովելու համար:  Նա տեղեկացրել է, որ ջրային պարեկային ծառայության պաշտոնական մեկնարկը նախատեսվում է 2023 թվականի հոկտեմբեր ամսին:

Ըստ փոխնախարարի` նախատեսվում է ջրային պարեկային ծառայության համար ունենալ վաշտի կարգավիճակով 95 հաստիքային միավորով կառուցվածքային միավոր Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման կազմում: 4 հենակետեր կսպասարկեն Սեւանա լճի մակերեւույթը եւ առափնյա հատվածը: «Սակայն ամռան ընթացքում դիմորդները կկարողանան պրակտիկա անցնել Սեւանա լճի տարածքում, քանի որ սա ենթադրում է ավելի վտանգավոր ծառայություն, ավելի բարձր պատրաստվածություն, հետեւապես ցամաքային հատվածում որոշակի փորձառություն ունեցող պարեկները պետք է կարողանան լրացուցիչ վերապատրաստման միջոցով ընդգրկվել այս խումբ ծառայության իրականացմանը»,- ասել է նախարարի տեղակալը:

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը հարակից զեկույցում նշել է, որ հասարակական կարգի ապահովումը շատ կարեւոր է իրականացնել նաեւ ջրային մակերեւույթի վրա: «Այս ստորաբաժանման ստեղծման հետ նաեւ կուժեղանա հսկողությունն  ափամերձ տարածքներում, ավելի արդյունավետ կդառնա փրկարար ծառայության աշխատանքը եւ մի շարք խնդիրներ հասարակական կարգի անվտանգության հետ կապված կլուծվեն ավելի բարձր մակարդակով»,- ասել է նա:

Նրա խոսքով նախագծի ընդունումը կնպաստի ոչ  միայն ձկնագողության, այլ նաեւ հանցագործությունների կանխարգելմանը: «Ոստիկանության բաժիններում այսօր առկա ուժերն օբյեկտիվորեն չեն բավարարում, որպեսզի ամբողջ ավազանի տարածքում իրականացվի հսկողություն»,- հավելել է պատգամավորը:

Հանձնաժողովը հավանության է արժանացրել օրենքի նախագիծը եւ կողմ քվեարկել լիագումար նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվելուն:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am